Զինծառայողների նոր կոշիկները պահեստավորման, ընդունման փուլում են, ներքնաշորերն արդեն փոխվել են, կլինի փոփոխություն բուն համազգեստի կտորի հետ կապված. Արտակ Դավթյան (տեսանյութ)

 

Սահմաններում էական փոփոխություն չկա, հրադադարի ռեժիմը հիմնական մասով պահպանվում է, եթե նախորդ տարիների հետ համեմատենք, ապա որոշակի չափով կա նվազման միտում` կրակոցների քանակի առումով:

Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ  զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը: Ինչ վերաբերում է զորակոչին, նա ասաց, որ առանձնապես փոփոխություններ չկան, և քանի որ ձմեռ է, առանձնահատուկ ուշադրություն դարձնում են տեղափոխման ընթացքում անվտանգության կանոնների պահպանմանը, որ բոլորին անվտանգ տեղ հասցնեն:

Անդրադառնալով «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերին՝ նա ասաց, որ դրանք շարունակվում են, և այս պահի դրությամբ առկա թվերը մոտավորապես նույնն են, որքան անցած զորակոչին: «Այս պահին 72 հոգի «Ես եմ» ծրագրով և 90-ից ավել «Պատիվ ունեմ» ծրագրով են, բայց դրանք վերջնական թվերը չեն»,-ասաց նա:

 

Ինչ վերաբերում է զինվորների կոշիկներին, նա ասաց, որ կոնկրետ այս զորակոչիկներին ապահովում են նույն կոշիկներով, ինչ նախորդներին: «Նոր կոշիկներն արդեն պահեստավորման, ընդունման փուլում են, ավարտելուց հետո կհատկացվեն զորամասերին նոր տեսակի կոշիկներ: Ներքնաշորերն արդեն փոխվել են, մեկանգամյա ներքնաշորերից հրաժարվեցինք, կլինի փոփոխություն բուն համազգեստի կտորի հետ կապված»,-տեղեկացրեց Արտակ Դավթյանը:

Խոսելով պատահարների մասին՝ նա կոչ արեց հետևել ընդհանրապես ճանապարհներին տիրող իրավիճակին և համեմատել զինված ուժերում մեքենաների պատահարների հետ: «Իհարկե, մենք հետևություններ անում ենք յուրաքանչյուր ցավալի դեպքից, ավելի խստացվել են քննությունները կամ ստուգման որակը, բացի այդ վերապատրաստումը, որ մենք ասում ենք, կոշտ պահանջներ ենք ներկայացրել զորամասերի, որ ավելի ուշադրություն դարձնեն՝ նման խնդիրներ չլինելու համար»,-ասաց նա:

«Վերջին չորս տարվա ընթացքում Զինված ուժերը համալրվել են երկու հազարից ավել նոր մեքենաներով, դրան զուգընթաց հանվում են այն բոլոր մեքենաները, որոնք իրենց դարդը ապրել են տարիքային, կամ անսարքության առումով մոտակա շրջանում ևս նախատեսվում է այդ գործընթացը շարունակել»,-ասաց նա և նշեց, որ ցանկացած տեխնիկա, այդ թվում՝ նորը կարող է անսարքանալ:

Նա նշեց, որ ժամկետային զինծառայողների կողմից վարվող մեքենաներին առանձնապես ուշադրություն են դարձնում, ցավալի դեպքից հետո վերահսկողությունը ուժեղացել է:

https://www.tert.am/

 

Be the first to comment on "Զինծառայողների նոր կոշիկները պահեստավորման, ընդունման փուլում են, ներքնաշորերն արդեն փոխվել են, կլինի փոփոխություն բուն համազգեստի կտորի հետ կապված. Արտակ Դավթյան (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*