Երևանում մանրածախ առևտրի կետերից շատերը որոշ ժամանակ կհատկացվեն անվճար, քաղաքապետարանը պատրաստ է նոր վայրեր առանձնացնել. Հակոբ Կարապետյան

 

Երևանի վարչական շրջանների մանրածախ առևտրի կետերն առանձնացված են, դրանցից շատերը որոշ ժամանակ կհատկացվեն անվճար: Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը:

Նրա ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Երևանի բոլոր վարչական շրջաններում մանրածախ առևտրի կետերը՝ շուկաները, առանձնացված են, դրանցից շատերը որոշ ժամանակ կհատկացվեն անվճար: Անհրաժեշտության դեպքում քաղաքապետարանը պատրաստ է նոր վայրեր առանձնացնել:

Առևտրով զբաղվող մեր քաղաքացիները կարող են վստահ լինել, որ բոլորի համար հավասար պայմաններ են լինելու, և իրենց բիզնեսը տեղափոխությունից չի տուժելու, փոխարենը շահելու է քաղաքը:

Խնդրում ենք բոլոր-բոլորի՝ լրատվամիջոցների, գերատեսչությունների, քաղաքացիների աջակցությունը փողոցային առևտրից ազատվելու հարցում»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Երևանի քաղաքապետարանը հունվարի 1-ից ավելի խիստ է լինելու փողոցային ապօրինի առևտրի հանդեպ։

https://www.tert.am/

Be the first to comment on "Երևանում մանրածախ առևտրի կետերից շատերը որոշ ժամանակ կհատկացվեն անվճար, քաղաքապետարանը պատրաստ է նոր վայրեր առանձնացնել. Հակոբ Կարապետյան"

Leave a comment

Your email address will not be published.


*