Դավիթ Տոնոյանը բարձրաստիճան զինվորականների հետ այցելել է «Եռաբլուր» (լուսանկարներ)

 

Հունվարի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնակատար Դավիթ Տոնոյանը, ՀՀ ՊՆ, ԶՈՒ և ԶՈՒ ԳՇ ղեկավար կազմի ուղեկցությամբ, այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն և հարգանքի տուրք մատուցել հայրենիքի պաշտպանության ընթացքում հերոսացած հայորդիների հիշատակին:

 

Այցելուները ծաղիկներ են խոնարհել Վազգեն Սարգսյանի, Անդրանիկ Օզանյանի շիրիմներին, անհայտ կորած ազատամարտիկներիհուշակոթողին և զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին:

 

Զինված ուժերի հոգևոր առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հանդիսապետությամբ անցկացվել է հոգեհանգստի կարգ:

 

 

 

https://news.am/

Be the first to comment on "Դավիթ Տոնոյանը բարձրաստիճան զինվորականների հետ այցելել է «Եռաբլուր» (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*