Բարի գործ անելու համար հարկավոր չէ միլիոնատեր լինել

 

Հայրը որդիների հետ կտրտեց 80 մեքենա վառելափայտ և բաժանեցլ անապահով մարդկանց, ովքեր տաքանալու հնարավորություն չունեն:

Բարի գործ անելու համար հարկավոր չէ միլիոնատեր լինել: Կարելի է գոնե օգնել հարազատ բնակավայրի մարդկանց:

Շեյն ՄաքԴենիելը Ֆեյսբուք սոցիալական ցանցում հրապարակել է լուսանկարներ իր որդիների հետ: Նրանք պահեստավորել են 80 մեքենա վառելափայտ, որ բաժանեն կարիքավորներին:

 

«Ոչ ոք այս տոնական օրերին չի մրսի», — գրել է 47-ամյա ՄաքԴենիելը՝ առաջարկելով անվճար վառելափայտ, որը հենց ինքն էլ տեղ կհասցնի:

 

Մի քանի օրվա ընթացքում այս գրառման մասին ամբողջ աշխարհն իմացավ: Հայտնվեցին բազմաթիվ վառելափայտից իրենց տալու խնդրանքով դիմող, իրենց օգնությունն առաջարկող մարդիկ, երախտագիտական գրառումներ ու խոսքեր, և մինչև անգամ ամուսնության առաջարկ անողներ:

 

Նոյեմբերի սկզբին ՄաքԴենիելը որդիների հետ հարյուրավոր ընտանիքների վառելափայտ բաժանեց:

 

28-ամյա Քեյթլին Թիքերը, որը միայնակ մայր էր և մեծացնում էր 3-ամյա դստերը, չափազանց հուզված էր տղամարդու քայլից, քանի որ վառարանը նրանց տան ջերմության միակ աղբյուրն է:

 

Շատերն էին հուզվել այդ անակնկալից:

ՄաքԴենիելը գարեջրի գործարանի սեփականատեր է: Նրա այս արարքը շատերին հուշեց միանալ նախաձեռնությանը:

Մարդիկ չգիտեին՝ ինչպես երախտահատույց լինել, փոխանցել իրենց սրտի խոսքը բարեգործին, իսկ ոմանց կարծիքով էլ, դա պարտավորություն էր ապահոված մարդու կողմից:

 

Ինչևէ, սա անկասկած գովելի քայլ է, որը շատերի համար պետք է օրինակ ծառայի

https://info-arm.com/

Be the first to comment on "Բարի գործ անելու համար հարկավոր չէ միլիոնատեր լինել"

Leave a comment

Your email address will not be published.


*