Այսօր Վիկ Դարչինյանի ծննդյան օրն է

 

Այսօր ծննդյան 43-րդ տարեդարձն է նշում հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանը։

 

Վախթանգ՝ Վիկ, Դարչինյանը ծնվել է 1976 թվականի հունվարի 7-ին՝ Վանաձորում։ Բռնցքամարտով սկսել է զբաղվել 1983 թվականին՝ Վազգեն Բադալյանի գլխավորությամբ։

 

Վիկը Հայաստանի քառակի չեմպիոն է (1997—2000), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր (1998), աշխարհի գավաթի խաղարկության բրոնզե մեդալակիր (1998) և Բարի կամքի խաղերի բրոնզե մեդալակիր (1998)։ Պրոֆեսիոնալ ռինգում Դարչինյանը եղել է գերթեթև քաշային կարգում IBF վարկածով աշխարհի չեմպիոն (2004—2007), 2-րդ գերթեթև քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն (2008—2009)։ 2008-2010 թվականներին եղել է նաև 2-րդ գերթեթև քաշային կարգում WBA և WBC վարկածներով աշխարհի չեմպիոն։

 

https://mamul.am/

Be the first to comment on "Այսօր Վիկ Դարչինյանի ծննդյան օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*