«Միսս հայուհի 2018» Արենա Զեյնալյանի առաջին Ամանորը Հայաստանում ու սեփական բիզնեսը հիմնելու ծրագրերը(լուսանկարներ)

 

«Միսս հայուհի 2018» Արենա Զեյնալյանն առաջին անգամ Ամանորը դիմավորել է Հայաստանում: Ասում է՝ այս տարի տոնական կերպով չի նշել, քանի որ հոր մահվան առաջին տարելիցն է: Անցած տարին Արենայի համար ցավալի կորստին զուգահեռ եղավ նաև աշխատանքային ձեռքբերումների տարի:

 

Tert.am Life-ի հետ զրույցում Արենան պատմել է, թե ինչպես են Ամանորը նշում իր ծննդավայրում՝ Թեհրանում, հետահայաց ամփոփել է 2018-ն ու խոսել իր առաջիկա ծրագրերի մասին:

 

«Քանի որ հայրիկիս մահվան առաջին տարելիցն է, ես տոնական կերպով չեմ նշել Ամանորը: Այս տարի որպես տիտղոսակիր ամանորյա միջոցառումենրի մասնակցելու բազմաթիվ հրավերներ եմ ստացել, բայց ասել եմ, որ չեմ կարող ներկա լինել: Ընկերներիս միջավայրում, ավելի համեստ կերպով ընթրիքի մասնակցեցի, հետո այցելեցի նաև այստեղ ապրող բարեկամներիս, իսկ մայրիկս ինձ մոտ կվերադառնա տոներից անմիջապես հետո»,-ասաց Արենան:

 

Նա նշեց, որ Թեհրանում էլ տեղի հայերը մեծ մասամբ պահպանում են Ամանորին հատուկ ավանդույթը՝ տնետուն գնալն ու միմյանց շնորհավորելը: Արենայի խոսքով, ատրբերությունը թերևս միայն տոնական ուտեստների մեջ է:

 

«Մենք խոզի ազդր չենք դնում սեղանին, ինչն այստեղ պարտադիր է, քանի որ  մեզ մոտ ընդհանրապես խոզի միսն  արգելված է: Սուրբ Ծննդի սեղանին մենք նույնպես ձուկ ենք դնում, բրինձ և ավանդական մի ուտեստ ունենք, որը կոչվում է քուքու: Այն թարմ կանաչիներով, հավկիթով պատրաստված տորթի նման հետաքրիր ուտեստ է: Ընդհանրապես Նոր տարվա համար նախատեսված շատ տոնակնա ծրագրեր են լինում Թեհրանում, հայկական հյուրանոցներում, մշակութային վայրերում:

Այնտեղ երիտասարդությունը հիմնականում դրսում է նշում, իսկ Սուրբ Ծննդին բոլորն հավաքվում են ու ընտանեկան միջավայրում նշում այդ օրը»,-պատմեց նա:

 

Հետահայաց ամփոփելով արդեն ավարտված 2018-ը՝ Արենան նկատեց, որ այն ընդհանուր առմամբ հետաքրքիր տարի էր, հագեցած թե՛ տխուր, թե՛ ուրախ իրադարձություններով: «Միշտ կհիշեմ 2018-ը: Տարվա սկզբում հայրիկիս կորուստն էր, բայց միաժամանակ ուրախ եմ, որ ավարտը դրական եղավ: Որախ եմ, որ կարողացա ուժ գտնել իմ մեջ ու հաջողեցի այս տարի: Դարձա «Միսս Հայուհի», մասնակցեցի «Միսս աշխարհ» մրցույթին: Ճիշտ է՝ Հայաստանը տեղ չգրավեց, բայց դա նորմալ է»,-ասաց նա:

 

Արենան նշեց, որ 2019-ի համար բազմաթիվ ծրագրեր ունի, որոնք բոլորը կապված են Հայաստանի: Նա մտադիր է այլևս չվերադառնալ Թեհրան ու մշտական բանկություն հաստատել Երևանում. «Ես մտածում էի վերադառալ մի քանի օրով վերադառնալ Թեհրան, բայց կարծում եմ՝ ավելի լավ կլինի մնամ Հայաստանում: Ուզում եմ  իմ պատասխանատվությունը որպես տիտղոսակիր կրել հենց Հայաստանում ու մինչև թագս մյուս գեղեցկուհուն հանձնելը այս ընթացքում ինչ-որ բաներ ձեռնարկեմ: Ցանկանում եմ գյուղերի համար բարեգարոծական ծրագիր սկսել և այդ ուղղությամբ արդեն իսկ քայլեր եմ ձեռնարկում»:

 

Արենան մեծ ցանկություն ունի Հայաստանում սեփական բիզնեսն հիմնել ոսկերչական ոլորտում: Նա Թեհրանում 3 տարի զբաղվել է ոսկյա զարդերի դիզայնով ու օգնել հայրիկին: «Իմ հայրիկը շատ հայտնի ոսկերիչ է եղել Թեհրանում, դրա համար ի հիշատակ իրեն, ես ցանկանում եմ նրա գործը շարունակել այստեղ ու իմ անկյունն ունենալ Հայաստանում: Թեկուզ փոքր քայլերով, բայց մեր երկրում  եմ ցանկանում առաջ գնալ: Շատ ուրախ կլինեմ ծանոթանալ հայաստանցի հայտնիո ոսկերիչներին, դիզայներներին, որոնք կօգնեն ինձ ուսումանսիրել այս դաշտը Հայաստանում և մասնագիտական խոհուրդներ կտան»,-եզրափակեց նա:

 

 

 

https://www.tert.am/

Be the first to comment on "«Միսս հայուհի 2018» Արենա Զեյնալյանի առաջին Ամանորը Հայաստանում ու սեփական բիզնեսը հիմնելու ծրագրերը(լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*