Տոնական օրերին ինչ լուսանկարներ են հրապարակել պաշտոնյաները (լուսանկարներ)

 

Տոնական օրերին որոշ պաշտոնյաներ շարունակում են ակտիվ հրապարակումներ անել սոցիալական ցանցերում: «Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է, թե այս օրերին տոնական ինչ լուսանկարներ են հրապարակում որոշ պաշտոնյաներ:

Մասնավորապես, ՀՀ նախագահի աշխատակազմը հրապարակել է Արմեն Սարգսյանի, նրա տիկնոջ, տղաների եւ թոռների լուսանկարները՝ տոնական եւ ընտանեկան մթնոլորտում:

 

«Նոր տարին ամենաընտանեկան տոնն է»,- գրված է լուսանկարներին կից:

 

 

 

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարեմուտից անմիջապես հետո հրապարակել է ընտանեկան լուսանկար, որտեղ զբոսնում է տիկնոջ եւ երեխաների հետ:

«Ամանորյա զբոսանք»,- լուսանկարին կից գրել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

Առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը տիկնոջ եւ հարազատների հետ:

 

 

Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն էլ 2018 թվականին ծնված դստեր լուսանկարն է հրապարակել եւ գրել. « 2018-ը սկսեցինք առանց Սառա, ավարտում ենք՝ Սառայի հետ: Այ էսպիսի ամանորյա հրաշք»:

 

Հունվարի 1-ի գիշերը Հանրապետության հրապարակից լուսանկար է հրապարակել կրթության եւ գիտության նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

 

https://armtimes.com/

Be the first to comment on "Տոնական օրերին ինչ լուսանկարներ են հրապարակել պաշտոնյաները (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*