Ամանորի գիշերը Հասան Ռոհանին այցելել է զոհված հայ զինվորի ընտանիքին

 

Ամանորի գիշերն Իրանի նախագահ Հասան Ռոհանին այցելել է իրանա-իրաքյան պատերազմում զոհված հայ զինվոր Ալֆրեդ Գաբրիի ընտանիքին և շնորհավորել նրանց Ամանորի կապակցությամբ։

Ինչպես հայտնում է իրանական հեռուստատեսությունը, այդ հանդիպման ժամանակ Ռոհանին բոլոր քրիստոնյա հայրենակիցներին մաղթել է բարեբեր նոր տարի, և մատնանշելով Ալֆրեդ Գաբրիի ծնողների նվիրումն ու համբերությունը, ասել է.

«Ձեր որդին զոհեց կյանքը հանուն հայրենիքի․ որդի կորցնելը հեշտ բան չէ, բայց այն փաստը, որ Ձեր որդին դարձավ ֆիդայի հանուն ժողովրդի և հայրենիքի, նրա կարուստը դարձնում է տանելի»։

«Մեր հայ հայրենակիցները մահմեդական բնակչության հետ անձնվիրաբար պաշտպանել են երկիրը և այսօր պատրաստ են զոհել իրենց հանուն երկրի, դա արժանի է նրանց առջև խոնարհման»,- ասել է Իրանի նախագահը։

 

Ալֆրեդ Գաբին զոհվել է 1992 թվականին, 20 տարեկանում, Գիլան-է-Գերբ շրջանում։

http://araratnews.am/

Be the first to comment on "Ամանորի գիշերը Հասան Ռոհանին այցելել է զոհված հայ զինվորի ընտանիքին"

Leave a comment

Your email address will not be published.


*