Հունվարի 4-ը Նյուտոնի օրն է

 

Այսօր՝ հունվարի 4-ին գիտնականները, հետազոտողները, ուսանողները եւ պարզապես գիտելիքների սիրահարները նշում են Նյուտոնի օրը, գրում է Calend.ru-ն:

 

Հենց այս օրն է ծնվել մեծ անգլիացին:

 

Նյուտոնի օրն այցելվող վայրերից մեկը Լոնդոնում՝ Վեսթմինսթերյան աբբայությթունում, գիտնականի գերեզմանն է:

Գերեզմանաքարի վրա գրությունը վերաբերում է գիտնականի գործունեության միայն որոշ ասպեկտներին, բայց այդ խոսքերն էլ բավական են նրա մեծության խորությունը հասկանալու համար:

 

«Այստեղ հանգչում է սըր Իսահակ Նյուտոնը, որը գրեթե աստվածային խելքով մաթեմատիկայի ջահով առաջինն ապացուցեց մոլորակնրի շարժումը, գիսաստղերի ճանապարհները եւ օվկիանոսների մակընթացությունները: Նա ուսումնասիրել է լուսային ճառագայթների տարբերությունը եւ այդ ժամանակ առաջացող գույների տարբեր հատկությունները, ինչը նախկինում ոչ ոք չէր ենթադրում: Թող մահկանացուներն ուրախանան, որ մարդկային ցեղն այսպիսի մարգարիտ ունեցավ…».

 

https://news.am/arm/

Be the first to comment on "Հունվարի 4-ը Նյուտոնի օրն է"

Leave a comment

Your email address will not be published.


*