Գեղեցիկ ու երջանիկ. հայ աստղեր, ովքեր ամուսնացել են 2018-ին(լուսանկարներ)

 

Գեղեցիկ հարսանեկան զգեստ, սիրո խոստում եւ երջանկություն… 2018թ.-ը հագեցած էր աստղային հարսանյաց արարողություններով։ News.am Sytle-ը վերհիշել է հայ հայտնիներին, ովքեր ամուսնացել են նախորդ տարի։

Մարտա եւ Նահո

Երգչուհի Մարտա Կիրակոսյանը եւ նրա ընտրյալը՝ Նահապետ Խաչատրյանը, ամուսնացել են դեկտեմբերի 2-ին։ NEWS.am Style-ի հետ զրույցում Մարտան պատմել էր, թե ինչպես է անցել իրենց հարսանիքը, ինչպես է ընտրել հարսանեկան զգեստն ու ինչպես է իրեն զգում նոր կարգավիճակում:

 

«Պիտի ասեմ, որ բացարձակ ոչինչ չի փոխվել, ամեն ինչ նույնն է՝ խաղաղ ու շատ հանգիստ: Ես եւ ամուսինս, ինչպես  մինչեւ ամուսնանալը, այնպես էլ հիմա՝ ամեն մեկս զբաղվում ենք մեր սիրած աշխատանքով:

 

Մի խոսքով՝ մեր ընտանիքում որեւէ գլոբալ փոփոխություն չկա: Միակ փոփոխությունն այն է, որ հիմա ապրում ենք միասին»,- ասել էր երգչուհին:

 

Շուշաննա Թովմասյան եւ Վահե Սայան

 

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանն ու նրա ընտրյալը՝ «Երանի» ու «Երեւի» հեռուստասերիալների ռեժիսոր Վահե Սայանն ամուսնացել են հոկտեմբերին։

 

Պսակադրության արարողությանը հաջորդել է երեկոն, որին մասնացել են զույգի մտերիմները, հարազատներն ու ընկերները։

 

Սիլվի Բարկովա

Հայկական հեռուստասերիալներից եւ սիթքոմներից հայտնի դերասանուհի Սիլվի Բարկովայի ընտրյալն ազգությամբ հնդիկ է, հարսանյաց արարողությունն անցել էՀնդկաստանում՝ հնդկական ավանդույթներով:

 

NEWS.am Style-ի հետ զրույցում Սիլվի Բարկովան ասել էր, որ ի տարբերություն շատ աղջիկների, որոնք հաճախ խուսափում են ամուսնությունից, քանի որ այն իր հետ բերում է կյանքի կտրուկ փոփոխություններ եւ նոր առօրյա, երբեք չի վախեցել այդ ամենից:

 

Նույնիսկ, այն փաստը, որ ստիպված էր լքել հայրենիքն ու հարմարվել այլ բարքերին, չի վախեցրել նրան: Ինչպես ինքն է խոստովանել՝ «Սիրելի մարդու հետ հեշտ է, անգամ դժվարությունների ժամանակ»:

 

Դավիթ Աղաջանյան եւ Աննա Դովլաթյան

Դերասան Դավիթ Աղաջանյանը եւ երգչուհի Աննա Դովլաթյանն ամուսնացել են օգոստոսի 25-ին։ Զույգը հաճախ է սիրառատ լուսանկարներ հրապարակում եւ ուրախացնում երկրպագուներին։

 

Էդգար Իգիթյան եւ Լուսինե Չոբանյան

 

2018թ.-ը նշանավորվեց նաեւ դերասան Էդգար Իգիթյանի եւ նրա կնոջ՝ Լուսինե Չոբանյանի համար։ Զույգի ամուսնական արարողությունը տեղի է ունեցել սեպտեմբերին։

 

https://style.news.am/arm/

Be the first to comment on "Գեղեցիկ ու երջանիկ. հայ աստղեր, ովքեր ամուսնացել են 2018-ին(լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*