4-ամյա հայ գիտունիկ Միքայել Հակոբյանը՝ NEWS.am STYLE-ի ամանորյա ֆոտոշարքում (տեսանյութ)

 

4-ամյա Միքայել Հակոբյանը, որն, իսկական, բացահայտում դարձավ «Շանթ» հեռուստաընկերության «Մեծ փոքրիկներ» նախագծին մասնակցելուց հետո՝ զարմացնելով բոլորին տարբեր ոլորտների իր գիտելիքներով, դարձել է 2019-ի մեր ամանորյա ֆոտոշարքի փոքրիկ հերոսը: Նկարահանման ընթացքում Միքայելը մեզ պատմեց շախմատի աշխարհի չեմպիոնների մասին, խոսեց իր սիրելի երկրներից՝ թվարկելով դրանց մայրաքաղաքները, նշեց, թե ինչպես են Ձմեռ պապին անվանում աշխարհի տարբեր երկրներում… ու այսպես շարունակ 🙂 Իսկ Ձմեռ պապից Միքայելն այս տարի խնդրել է շա՜տ գրքեր՝ գիտելիքների պաշարն էլ ավելի հարստացնելու նպատակով:

Մեր ուրախ ֆոտոշարքի ընթացքում Միքայելին խնդրեցինք փոքրիկների համար բացահայտել ամանորյա մյուս գաղտնիքները…

Միքայել, կասե՞ս քանի նոր տարի է ունեցել հայ ժողովուրդը:

 

Հայ ժողովուրդն ունեցել է երեք Նոր տարի` Կաղանդ, Նավասարդ եւ Ամանոր անուններով:

 

Իսկ կարող ե՞ս ասել ՀայաստանումՌուսաստանումԱմերիկայումՖրանսիայումՈւկրիանիայում եւ Ֆիլանտայում Ձմեռ պապիկին ինչպես են ասում :

Հայաստանում Ձմեռ պապիկին ասում են՝ Կաղանդ պապ, Ռուսաստանում՝ «Ձեդ Մորոզ», Ամերիկայում` «Սանտա Կլաուս», Ֆրանսիայում` «Պեր Նոելի», Ուկրիանիայում` «Սուրբ Նիքոլա» եւ Ֆիլանտայում` «Եոլլուպոկի»:

 

Միքայել, գիտե՞սթե որտեղից է գալիս Ձմեռ պապիկը:

Ձմեռ պապիկը գալիս Է հեռավոր Լապլանդիայից եւ իր հետ բերում իր օգնականին՝ Ձյունանուշին։ Ձմեռ Պապիկը հետը բերում է պարկում հավաքած նվերները՝ երեխաներին բաժանելու համար:

Ձմեռ պապիկը ի՞նչ հագուստ է հագնում:

 

Ձմեռ Պապիկը հագնում է կարմիր հագուստ :

 

 

Իսկ Հոլանդիայում Ձմեռ պապիկը ի՞նչ Է անում:

Հոլանդիայում Ձմեռ պապիկը ծխնելույզով է թաքուն մտնում մարդկանց տներն ու նվերներ դնում տոնածառի տակ:

Տոնածառն ի՞նչ Է:

 

Տոնական ծառ կամ զարդարված եղեւնի:

Հ.Գ. Իսկ վերջում փոքրիկ Միքայելը հատուկ NEWS.am STYLE-ի ընթերցողների համար արտասանեց Հովհաննես Թումանյանի «Առաջին ձյուն» բանաստեղծությունը. դիտեք մեր տեսանյութը:

 

 

 

 

 

https://style.news.am/

Be the first to comment on "4-ամյա հայ գիտունիկ Միքայել Հակոբյանը՝ NEWS.am STYLE-ի ամանորյա ֆոտոշարքում (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*