Վաստակավոր կինոօպերատոր Լևոն Աթոյանցը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով(լուսանկարներ)

 

Հայկական կինոարվեստի զարգացման և հայ կինոյի ոսկե ֆոնդի բազմաթիվ ֆիլմերի արտադրության գործում ներդրած նշանակալի ավանդի համար կինոօպերատոր Լևոն Աթոյանցը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Մեդալը վաստակավոր կինոօպերատորին հանձնել է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:

 

Քաղաքապետի տեղակալը նշել է, որ իր համար մեծ պատիվ է շնորհել մեդալ լեգենդար կինոօպերատորին:

 

«Այն մեծ ավանդը, որ Դուք ունեք հայ կինոյում, ինչպես նաև նոր սերնդի կրթության մեջ, անփոխարինելի է: Ձեր ծառայությունը հայ կինոարվեստին պարզապես անգնահատելի է: Այո, կինոյում մարդիկ չեն աշխատում, կինոյին ծառայում են: Այն ճանապարհը, որ Դուք եք անցել, ապահովել է մեր կինոյի ոսկե ֆոնդը: «Հայկական ֆիլմ» գաղափարի մի մեծ հատվածի վրա դրոշմված է Ձեր անունը»,- նշել է Սերգեյ Հարությունյանը:

 

Նշենք, որ Լևոն Աթոյանցը նկարահանել է ավելի քան 30 ֆիլմ, այդ թվում՝ «Մորգանի խնամին», «Քաոս», «Խոշոր շահում», «Զինվորն ու փիղը», «Որտե՞ղ էիր, մարդ Աստծո», «Տխուր փողոցի լուսաբացը» և այլն: Արժանացել է «Հրաշալի կինո ԽՍՀՄ» մեդալի, «Գրիգոր Նարեկացի» ոսկե մեդալի, ինչպես նաև «Հայակ» հայկական ամենամյա առաջին կինոմրցանակաբաշխության Հատուկ մրցանակի` հայկական կինոյում ներդրած վաստակի համար:

 

Վաստակավոր կինոօպերատոր Լևոն Աթոյանցը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով

 

https://mamul.am/

Be the first to comment on "Վաստակավոր կինոօպերատոր Լևոն Աթոյանցը պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով(լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*