Հրազենային վնասվածքից մահացած 31-ամյա զինծառայողը Երեւանից էր, ծնողազուրկ (ֆոտո)

 

Դեկտեմբերի 1-ին մարտական դիրքում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային վնասվածքից մահացած 31-ամյա Գոռ Սարգսյանը Երեւանի բնակիչ էր, 2 տարվա պայմանագրային զինծառայող։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց մահացած զինծառայողի հարազատներից մեկը։

 

31–ամյա Գոռը ամուսնացած չէր, նրա ծնողները մահացած են։ Գոռը բնակվում էր 3 քույրերի եւ եղբոր ընտանիքի հետ։

«Հանգիստ, զուսպ, հավասարակշռված, երեխասեր երիտասարդ էր, անհավատալի է, որ ինքը չկա։ Չենք հավատում, որ նա կարող էր այդ քայլին գնալ, ինքնասպանություն գործել»,– ասաց նա։

 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Գոռ Սարգսյանի մահվան դեպքով քրեական գործ է հարուցվել ՔՕ 110-րդ հոդվածի 1-ին մասով (սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը), կատարվում է նախաքննություն:

 

Հիշեցնենք՝  դեկտեմբերի 1-ին` ժամը 20:55-ի սահմանում N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքում կրծքավանդակի շրջանում ստացած հրազենային մահացու վնասվածքով հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Գոռ Աղվանի Սարգսյանը (ծնված 1987թ., զինված ուժերում էր 2016թ.-ից, Նոր Նորքի զ/կ):

 

Նա Արարատի ԲԿ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

 

Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքով քրգործ է հարուցվել

ՊՆ զորամասի մարտական դիրքում հրազենային մահացու վնասվածք է ստացել զինծառայող

 

 

 

https://news.am/

Be the first to comment on "Հրազենային վնասվածքից մահացած 31-ամյա զինծառայողը Երեւանից էր, ծնողազուրկ (ֆոտո)"

Leave a comment

Your email address will not be published.


*