«Միանում եմ Ամուլսարի շահագործման դեմ կանգնած իմ հայրենակիցներին». Տաթևիկ Հովհաննիսյան (տեսանյութ)

 

Հանրահայտ ջազային երգչուհի Տաթևիկ Հովհաննիսյանը նույնպես միացել է #SaveAmulsar արշավին՝ փոխանցելով իր զգացողությունները․

«Հոդվածներից ու արձագանքներից ծանոթանալով Ամուլսարի հանքի խնդրին շատ մտահոգ եմ մի քանի առումներով։
Նախ, որ Հանրապետության ջրային ռեսուրսների աղտոտման պատճառով մեծ վնաս է հասցվելու բնակչությանը, կենդանական աշխարհին և բնությանը։ Չեմ կարծում, որ Ջերմուկ առողջարանային համալիրը հանքարդունաբերությունից պակաս կարևոր նշանակություն ունի Հայաստանի համար, հաշվի առնելով Ջերմուկի բազմամյա օգտագործումն ու նրա միջազգային համբավը։

Եվ վերջապես ցանկացած տնտեսական ու ֆինանսական գերշահույթ չի կարող արդարացվել բնակչության ու սերունդների առողջության վտանգով։ Այնպես որ, միանում եմ Ամուլսարի հանքի շահագործման դեմ կանգնած իմ հայրենակիցներին։

Բնակչությանը վնաս է,

Կենդանական աշխարհին վնաս է,

Բնությանը վնաս է,

Իսկ ում է օգուտ… »։

Save Amulsar: Datevik Hovanesian

Հայտնիները խոսում են Ամուլսարի մասին․ Տաթևիկ Հովհաննիսյան ❤️#SaveAmulsar արշավը շարունակվում է։ Միանալու համար հայտնի մարդիկ կարող են տեսանկարել իրենց ուղերձն ու տեղադրել համացանցում:Տարածելը խրախուսվում էՇարունակելի…***Celebrities speak about Amulsar։ Datevik Hovanesian ❤️#SaveAmulsar campaign goes on! To join the campaign, celebrities can record their video message and post online.Share the video to support the campaign!To be continued…#Ամուլսար #Amulsar

Опубликовано Հայկական բնապահպանական ճակատ / Armenian Environmental Front Понедельник, 12 ноября 2018 г.

https://lurer.com/

Be the first to comment on "«Միանում եմ Ամուլսարի շահագործման դեմ կանգնած իմ հայրենակիցներին». Տաթևիկ Հովհաննիսյան (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*