15 տարի շարունակ այս տղամարդը թաղում էր հղիության արհեստական ընդհատում կատարած կանանց երեխաներին․ Երբ նրա մոտ սկսեցին գալ երեխաների ծնողները, նա արեց մի բան, որին ոչ ոք չէր սպասում

 

Տոնգ Ֆուոկ Ֆուկը, Վիետնամից, ցույց է տվել ողջ աշխարհին, թե ինչ է իրականում նշանակում անշահախնդրությունը։ Ամեն ինչ սկսեց 2001 թվականին, երբ նրա կինը հղիացավ։ 

 

Տղամարդը հիվանդանոցի միջանքում նկատեց, թե ինչպես են հղի կանայք մտնում բժշկի մոտ, իսկ այնտեղից դուրս գալիս արցունքները աչքերին և առանց երեխայի։

Իրավիճակը անհավանական ձևով ազդեց Տոնգի վրա։ Իր սեփական փողերով տղամարդը որոշեց գնել մի հողատարածք՝ հիվանդանոցի ճանապարհին, որտեղ նա կկարողանար թաղել փոքրիկներին, որոնց կյանքը դեռ չսկսած ավարտվել էր։ Ստանալով հիվանդանոցից թույլտվություն, Տոնգը թաղեց ավելի քան  10000 երեխաների առաջին մի քանի տարում։

Սակայն տղամարդու նպատակը այդքանը չէր։ Տոնգը հույս ուներ, որ հղի կանայք, այցելելով գերեզմանտուն, այլևս չեն ուզենա հրաժարվել իրենց երեխաներից։

 

Միտքը ստացվեց։ Որոշ ժամանակ անց մայրերը, ովքեր նյութական դժվարություններից ելնելով չէին կարողանալու պահել իրենց երեխաներին, սկսեցին դիմել Տոնգի օգնությանը։

Տղամարդու պատասխանը ցնցեց բոլորին։ Տոնգը համաձայնվեց պահել իր ընտանիքում բոլոր կարիքավոր երեխաներին։  Նա գերեզմանատան վրա կառուցեց մի տուն, որտեղ խնամում էր 100 երեխաների։

Տոնգը համաձայնվել էր երեխաներին վերադարձնել իրենց մայրերին այն ժամանակ, երբ նրանց ֆինանսական վիճակը կբարելավվի և նրանց խնդիրները կմնան անցյալում։

Որպեսզի չշփոթեր 100 որդեգրած երեխաների անունները, Տոնգը մտածել էր նրանց համար գեղեցիկ անուններ։

Օրինակ, «Վին» (պատիվ), կամ «Տամ» (սիրտ)։ Բոլոր փոքրիկները կրում էին ինչպես իրենց մոր, այնպես էլ Տոնգի ազգանունը։

«Ես կշարունակում մինչև վերջին շունչս, — ասում է բազմազավակ հայրը։ Ես հուսով եմ, որ իմ երեխաները նույնպես կօգնեն մարդկանց, երբ ես այս աշխարհից հեռանամ»։

Երեխաների աչքերը այս լուսանկարներում շողում են երջանկությունից։ Այսպիսի հորից շատ բաներ կարելի է սովորել։

https://info-arm.com/

Be the first to comment on "15 տարի շարունակ այս տղամարդը թաղում էր հղիության արհեստական ընդհատում կատարած կանանց երեխաներին․ Երբ նրա մոտ սկսեցին գալ երեխաների ծնողները, նա արեց մի բան, որին ոչ ոք չէր սպասում"

Leave a comment

Your email address will not be published.


*