«Իմ քայլի» ցուցակը հայտնի է․ առաջին եռյակում Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանն են

24News–ի տեղեկություններով՝ տեղի է ունեցել ՔՊ վարչության նիստը, որի ընթացքում հաստատվել է «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակը։

Առաջին եռյակը գլխավորում են Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը, Լենա Նազարյանը։ Ցուցակի բոլոր անդամները մասնակցելու են նաև ռեյտինգային ընտրակարգով՝ բացի Նիկոլ Փաշինյանից։

Ռեյտինգայինով են առաջադրվելու բոլոր մարզպետները, բացի Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանից և Արմավիրի մարզպետ Համբարձում Մաթևոսյանից։

 

https://lurer.com

Be the first to comment on "«Իմ քայլի» ցուցակը հայտնի է․ առաջին եռյակում Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանն են"

Leave a comment

Your email address will not be published.


*