Երևանի ավագանու որոշմամբ 14 երեխա ունեցող Վիրաբ Շաբոյանի ընտանիքին անհատույց 10 տարով բնակարան տրամադրվեց

 

Երևանի ավագանու այսօրվա նիստում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանը ներկայացնելով որոշման նախագիծ, առաջարկեց Մոլդովական փողոցում գտնվող 34,6 քմ մակերեսով բնակարանը 10 տարով անհատույց տրամադրել 14 երեխաներ ունեցող Վիրաբ Շաբոյանի ընտանիքին, ով Արցախյան ազատամարտի մասնակից է:

 

Ըստ նրա, Շաբոյանի ընտանիքը, որտեղ երեխաներից 11-ն անչափահաս են, նախկինում բնակվել են վարձով, սակայն վարձը վճարելու համար միջոցներ չունենալու պատճառով թողել են բնակարանը և այժմ բնակվում են Մոլդովական փողոցում՝ բնակության համար չնախատեսված և պետական սեփականություն հանդիսացող կիսանկուղային տարածքում:

 

«Գործող օրենսդրության համաձայն, համայնքային սեփականություն հանդիսացող տարածքներն անհատույց իրավունքով օգտագործելու համար կարող են տրամադրվել Երևանի ավագանու թույլտվությամբ, այդ պատճառով էլ մենք նախապատրաստել ենք համապատասխան որոշում: Այս ընտանիքը ժամանակին Երևանում չի բնակվել և չի հանդիսանում Երևանի բնակիչ, նրանք նախկինում ապրել են Արցախի Քաշաթաղի շրջանում:

 

Հետագայում այս ընտանիքի հետ զբաղվելու ենք և ցուցաբերենք սոցիալական աջակցություն»,- նշեց Արսեն Ամյանը: Ավագանին նիստում որոշում ընդունեց այցելել Շաբոյանների ընտանիքին, իսկ մինչ այդ որոշում ընդունվեց Մոլդովական փողոցում գտնվող 34,6 քմ մակերեսով բնակարանը 10 տարով անհատուց տրամադրել բազմազավակ ընտանիքին:

http://bavnews.am/

Be the first to comment on "Երևանի ավագանու որոշմամբ 14 երեխա ունեցող Վիրաբ Շաբոյանի ընտանիքին անհատույց 10 տարով բնակարան տրամադրվեց"

Leave a comment

Your email address will not be published.


*