Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (տեսանյութ)

 

Ֆուտբոլի վետերան, արգենտինացի հարձակվող Գաբրիել Բատիստուտան նախկինում երբեք Հայաստանում չի եղել եւ տպավորված է Վարդավառի տոնին Երեւանի փողոցներում տիրող ուրախության մթնոլորտով։

 

NEWS.am-ի թղթակից Վերա Մարտիրոսյանի հետ զրույցում նա նշել է, որ իրեն Հայաստանում շատ դուր է գալիս, եւ ինքը տեսավ շատ հետաքրքիր մի տոն։

 

Բատիստուտան պատմել է, որ այլեւս ֆուտբոլով չի զբաղվում, տարվա մեջ մի քանի անգամ հեռուստատեսությամբ հարցազրույց է տալիս։ Նա իր ֆերման ունի Արգենտինայում, որտեղ կովեր են պահում։

 

Գնահատելով Ռուսաստանում անցկացվող Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը, Բատիստուտան գովաբանել է ՌԴ հավաքականին, նշելով, որ ոչ ոք չէր սպասում այդպիսի առաջխաղացման, եւ ինքը հպարտանում է ՌԴ հավաքականով։

Բատիստուտան դժվարացել է նշել բոլոր ժամանակների երկու լավագույն ֆուտբոլիստներին, սակայն կարծիք է հայտնել, որ Արգենտինայում կա 2 հզոր ֆուտբոլիստ՝ Դիեգո Մարադոնա եւ Լիոնել Մեսսի։

 

https://news.am/

Be the first to comment on "Լեգենդար Բատիստուտան՝ հայկական Վարդավառի եւ կովեր պահելու մասին (տեսանյութ)"

Leave a comment

Your email address will not be published.


*