Արսեն Ղազարյանը հաղթեց ադրբեջանցի սամբիստին եւ ի վերջո բրոնզե մեդալ նվաճեց

 

Հայաստանի սամբիստ Արսեն Ղազարյանը բրոնզե մեդալ նվաճեց այս օրերին Բուխարեստում տեղի ունեցող սամբոյի աշխարհի առաջնությունում:

 

Մեր 74 կգ քաշային մարզիկը եզրափակիչ տանող ճանապարհին չկարողացավ հաղթահարել միայն Հունաստանը ներկայացնող իր հայրենակից Գեորգիոս Մարկարյանի արգելքը: Սակայն սփոփիչ մարտերում նա հաղթեց ադրբեջանցի Աբդուլա Աբդուլաեւին, ապա Ուզբեկստանի ներկայացուցիչ Աբոս Ջալոլովին և գրավեց 3-րդ տեղը: Այդպիսով, Արսեն Ղազարյանը հռչակվեց աշխարհի բրոնզե մեդալակիր:

 

Հիշեցնենք, որ նախօրեին մեր սամբիստ Տիգրան Կիրակոսյանն արծաթե մեդալ էր նվաճել 52կգ քաշային կարգում:

https://www.a1plus.am/

Be the first to comment on "Արսեն Ղազարյանը հաղթեց ադրբեջանցի սամբիստին եւ ի վերջո բրոնզե մեդալ նվաճեց"

Leave a comment

Your email address will not be published.


*