«Հայերն Ալիևին թույլ չեն տվել մասնակցել ՀԱՊԿ նիստին». Коммерсант

 

Коммерсант-ը գրում է, որ հայկական կողմը դեմ է եղել Աստանայում Հավաքական անվտանգության խորհրդի նիստին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությանը:

 

«ՀԱՊԿ-ում քննարկվել է Ադրբեջանի նախագահին Աստանայում ՀԱՊԿ նիստին հրավիրելու հարցը: Գաղափարն առաջարկել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, առաջարկն աջակցել են այլ առաջնորդներ, այդ թվում՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Ալիևը պատրաստ է եղել մեկնել Աստանա, սակայն դրան դեմ է եղել հայկական կողմը»,- պարբերականը մեջբերում է նիստին մասնակցող աղբյուրի խոսքը:

Հիշեցնենք, որ Ղազախստանի մայրաքաղաքում ընթանում է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը: ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդները մոտ 20 փաստաթուղթ կքննարկեն, կորոշվի նաև կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնի ճակատագիրը:

 

Հիշեցնենք նաև, որ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովն ասել է, որ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի համար դիտարկվում է 3 թեկնածություն՝ Ռուսաստանի, Բելառուսի և Հայաստանի ներկայացուցիչները:

 

http://asekose.am/

Be the first to comment on "«Հայերն Ալիևին թույլ չեն տվել մասնակցել ՀԱՊԿ նիստին». Коммерсант"

Leave a comment

Your email address will not be published.


*