Տիկին Հակոբյանի գրասենյակում հյուրընկալվեցին այս հերոսների մայրերը (լուսանկարներ)

«Պարույր Մելքոնյան, Խաչատուր Բադասյան, Բագրատ Ալեքսանյան, Կարեն Գալստյան, Արմեն Հովհաննիսյան, Հրաչ Սարգսյան, Ժորա Խանոյան, Շիրազ Բարսեղյան, Արարատ Խանոյան. նրանք մի քանիսն են այն հերոս տղաներից, որոնք իրենց կյանքի գնով պաշտպանել են մեր հայրենիքի սահմաններն ու զոհվել հանուն մեր խաղաղության:

 

Նոյեմբերի 7-ին տիկին Հակոբյանի գրասենյակում հյուրընկալվեցին այս հերոսների մայրերը: Տիկին Հակոբյանի առաջարկով նրանցից յուրաքանչյուրը պատմեց իր զոհված որդու պատմությունը, կիսվեց իր առօրյա հոգսերով ու վշտով:

«Փորձենք ձեր ներկայացրած խնդիրներին երկարաժամկետ լուծում փնտրել և հնարավորության դեպքում դիմենք համապատասխան մարմիններին՝ հարցին ճիշտ ընթացք տալու համար: Այս պահին ոչինչ խոստանալ չեմ կարող, սակայն բարձրացրած բոլոր հարցերով կզբաղվենք»,- ասաց տիկին Հակոբյանը:

ՀՀ վարչապետի պաշտոնակատարի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակն արդեն զբաղվում է հանդիպման ավարտին գրանցած հարցերով»,- ֆեյսբուքյան էջում գրել է Արփինե Զարգարյանը:

 

 

 

 

 

https://blog.168.am/

Be the first to comment on "Տիկին Հակոբյանի գրասենյակում հյուրընկալվեցին այս հերոսների մայրերը (լուսանկարներ)"

Leave a comment

Your email address will not be published.


*