Այդ քայլով Դուք բազմաթիվ կյանքեր եք փրկելու․ Գագիկ Շամշյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին

 

Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բաց նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին, որում նշված է. «Հարգելի պարոն Փաշինյան, վերջին ամիսներին հանրապետությունում ավելացել է ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը, այդ թվում նաև՝ մահվան ելքով:

Երբ ձեր կողմից ճանապարհային ոստիկանությանը հանձնարարվեց, որպեսզի վարորդների նկատմամբ լինեն ներողամիտ, մտածեցինք, որ տեղի կունենա ճանապարհատրանսպորտային պատահարների նվազում: Սակայն, ցավոք, որոշ վարորդներ ճիշտ չեն հասկացել ձեր բարի մտադրությունը: Մեծարգո վարչապետի պաշտոնակատար, խորհրդային տարիներին հանրապետությունում գործում էին Ճանապարհային ոստիկանության անշարժ պահակետեր, ժողովրդի լեզվով ասած՝ ԳԱՅ-ի պոստեր:

 

Նմանատիպ պահակետերին ժողովուրդը անուններ էր կնքել՝ Նորագավիթի ԳԱՅ-ի պոստ, Աշտարակի ԳԱՅ-ի պոստ, Սևանի ԳԱՅ-ի պոստ, Կիրովականի ԳԱՅ-ի պոստ: Եթե դուք ծանոթանաք ԽՍՀՄ տարիների վիճակագրական տվյալներին, կհամոզվեք, որ այդ «պոստերի» գոյությունը մեծ նշանակություն է ունեցել ավտովթարների կանխման և նախականխման գործում:

Դրանք շատ վարորդների համար եղել են զսպաշապիկ, քանի որ վարորդները իմանալով, որ այդ «պոստերը» գործում են, և հարբած վարելու դեպքում կարող են բռնվել ճանապարհային ոստիկանի կողմից, նրանք ավտոմեքենան վարում էին սթափ և ոչ արագ:

https://info-arm.com//

Be the first to comment on "Այդ քայլով Դուք բազմաթիվ կյանքեր եք փրկելու․ Գագիկ Շամշյանի բաց նամակը Նիկոլ Փաշինյանին"

Leave a comment

Your email address will not be published.


*