Հիշողությունից ոչինչ չի ջնջվում, բայց եթե ներում եք, ուրեմն այդ ցավը չպետք է դառնա հոգեբանական արգելք նոր հարաբերություններ ստեղծելու համար

 

Ես գիտեմ, որ Աստված, սիրում է մեզ և պատրաստ է օգնել, որ սիրենք միմյանց, ինչպես Նա մեզ սիրեց: Երբ մենք անկեղծ սիրով ծառայենք ու ներենք մարդկանց, մենք կկարողանանք ուժ ստանալ՝ հաղթահարելու սեփական դժվարությունները: Ինչպես Աստծո մաքուր սերն է, որ զորացնում է մեզ ոչ միայն գործել և ծառայել, այլև ուժ ունենալ ներելու՝ անկախ իրավիճակից:

Սերը լույս է, որը լուսավորում է նրանց, ովքեր տալիս և ստանում են այն։ Սերը ուժ է, որովհետև այն կրկնապատկում է մեր մեջ եղող լավագույնը և թույլ տալիս մարդկությանը կույր եսասիրության մեջ չծանրանալ: Մենք ապրում և մեռնում ենք սիրո համար։ Սերն Աստված է և Աստված Սեր է։

Ներել՝ երբեք չի նշանակում կատարվածը կամ չարիքը բարի ներկայացնել: Ավելի ճիշտ՝ ներումը ցույց է տալիս, որ այն, ինչ կատարվել է, այն տառապանքը, որ պատճառվել է, արգելք չէ, որպեսզի կարողանանք սիրել մեր հակառակորդին: Ներումը, որպես այդպիսին, ստեղծում է հնարավորություն, որը թույլ է տալիս նոր քայլեր կատարել, նոր կյանք սկսել, ազատում է մեզ պարտականության ծանրությունից և հնարավորություն է տալիս առաջ շարժվել:

 

Իհարկե, հիշողությունից ոչինչ չի ջնջվում, հիշողությունը չի մաքրվում, բայց եթե ներում եք, ուրեմն այդ ցավը չպետք է դառնա հոգեբանական արգելք նոր հարաբերություններ ստեղծելու համար, որովհետև ներելով մենք մաքրում ենք մեր հոգիները չարությունից և մոտենում Աստծուն:

Մեր սերն առ Աստված կարող է օգնել մեզ չհատել այդ սահմանը և միշտ գտնվել սիրո տիրույթներում: Սիրի՛ր թշնամուդ. սրանք պարզապես խոսքեր չեն, սա իրականանալի պատվիրան է: Պատվիրանը կատարելու համար գերմարդ լինել պետք չէ, բավական է ունենալ անսահման սեր և հավատք առ Աստված:

 

https://168.am/

Be the first to comment on "Հիշողությունից ոչինչ չի ջնջվում, բայց եթե ներում եք, ուրեմն այդ ցավը չպետք է դառնա հոգեբանական արգելք նոր հարաբերություններ ստեղծելու համար"

Leave a comment

Your email address will not be published.


*