Շվեյցարիան հանգստանում է. Վլադիմիր Սոլովյովը պատմել է Ղարաբաղի գեղեցկության մասին

 

Ռուսաստանցի հայտնի հեռուստահաղորդավար և ռադիոհաղորդավար Վլադիմիր Սոլովյովը «Вести.FM»-ի եթերով հեռարձակվող «Ամբողջական շփում» ծրագրի շրջանակներում Սեմյոն Բաղդասարովի հետ հայկական հարցերը քննարկելիս պատմել է Լեռնային Ղարաբաղ կատարած իր այցի մասին

Գրում է Rusarminfo.ru-ն: «Եղել եմ Գանձասարում` զարմանալի, անիրական գեղեցկություն: Շինարարության տարեթիվը 1238թ.: Դա ուժի վայր է: Ընդհանրապես Լեռնային Ղարաբաղը զարմանալի գեղեցկություն ունի, Շվեյցարիան հանգստանում է», — ասել է Վլադիմիր Սոլովյովը:

Ռուսաստանցի լրագրողը և Մերձավոր Արեւելքի և Կենտրոնական Ասիայի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը քննարկել են նաև հայոց պատմությունը, մասնավորապես, Երուսաղեմում հայկական քրիստոնեական ժառանգությունը:

Ավելի վաղ Վլադիմիր Սոլովյովն իր հեղինակած հաղորդաշարերից մեկի ընթացքում հայտարարել էր, որ Արցախն այն հողն է, որտեղ հայերը միշտ են ապրել:

https://info-arm.com/

Be the first to comment on "Շվեյցարիան հանգստանում է. Վլադիմիր Սոլովյովը պատմել է Ղարաբաղի գեղեցկության մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*