Անցումային արդարադատությունն ուղղված է լինելու ոչ թե պատժելուն, վրեժ լուծելուն, այլ հաշտեցմանը․ Արտակ Զեյնալյան

Անցումային արդատադությունը չի ենթադրում արտակարգ դատարանների ստեղծում, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը։
«Անցումայի արդարադատությունը չի հակասելու Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, միջազգայնորեն ստանձնած պարատավորություններին։ Դա ոչ թե ուղղված է լինելու պատժելուն, վրեժ լուծելուն, այլ ճիշտ հակառակը՝ այն ուղղված է լինելու հաշտեցմանը», —  ընդգծեց Զեյնալյանը։
Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ պետք են կոնրետ քայլեր՝ անցումային արդարադատության ողջ կոնցեպցիան կյանքի կոչելու համար, որի համար նաև խորհրդարանական մեծամասնություն է անհրաժեշտ։

Be the first to comment on "Անցումային արդարադատությունն ուղղված է լինելու ոչ թե պատժելուն, վրեժ լուծելուն, այլ հաշտեցմանը․ Արտակ Զեյնալյան"

Leave a comment

Your email address will not be published.


*