Արել ենք առավելագույնը hայ-վատիկանյան հարաբերությունների ամրապնդման, ՀՀ-ի շահի սպասարկման ուղղությամբ. Միքայել Մինասյան

 

Վատիկանում Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպան լինելը մեծ պատիվ ու պատասխանատվություն էր ինձ համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Սուրբ Աթոռում առաքելությունն ավարտող Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը և կից ներկայացրել համառոտ ֆիլմ, որում ամփոփված են Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության հնգամյա աշխատանքի դրվագները:

«Սիրելի՛ ընկերներ ու գործընկերներ,

Այսօր ավարտում եմ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունների կատարումը: Վատիկանում Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպան լինելը մեծ պատիվ ու պատասխանատվություն էր ինձ համար: Այս տարիների ընթացքում արել ենք առավելագույնը hայ-վատիկանյան հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի շահի սպասարկման, մեր մշակույթի ու պատմության պահպանման և տարածման ուղղությամբ:

Շնորհակալ եմ Հռոմի Սրբազան Քահանայապետին հայության ու Հայաստանի նկատմամբ ունեցած առանձնակի ջերմության և աջակցության համար:

Շնորհակալ եմ Հայաստանի և Սուրբ Աթոռի իմ բոլոր գործընկներին արդյունավետ համագործակցության համար: Կհանդիպենք:

Հ.Գ. Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության թիմը համառոտ ֆիլմ է պատրաստել, որում ամփոփված են մեր հնգամյա աշխատանքի ամենաարժեքավոր դրվագները»,-գրել է Միքայել Մինասյանը:

 

Սիրելի՛ ընկերներ ու գործընկերներ,Այսօր ավարտում եմ Սուրբ Աթոռում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպանի պարտականությունների կատարումը: Վատիկանում Հայաստանի առաջին ռեզիդենտ դեսպան լինելը մեծ պատիվ ու պատասխանատվություն էր ինձ համար: Այս տարիների ընթացքում արել ենք առավելագույնը hայ-վատիկանյան հարաբերությունների ամրապնդման, Հայաստանի շահի սպասարկման, մեր մշակույթի ու պատմության պահպանման և տարածման ուղղությամբ: Շնորհակալ եմ Հռոմի Սրբազան Քահանայապետին հայության ու Հայաստանի նկատմամբ ունեցած առանձնակի ջերմության և աջակցության համար: Շնորհակալ եմ Հայաստանի և Սուրբ Աթոռի իմ բոլոր գործընկներին արդյունավետ համագործակցության համար: Կհանդիպենք:Հ.Գ. Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպանության թիմը համառոտ ֆիլմ է պատրաստել, որում ամփոփված են մեր հնգամյա աշխատանքի ամենաարժեքավոր դրվագները:

Опубликовано Mikayel Minasyan Суббота, 3 ноября 2018 г.

http://asekose.am/

Be the first to comment on "Արել ենք առավելագույնը hայ-վատիկանյան հարաբերությունների ամրապնդման, ՀՀ-ի շահի սպասարկման ուղղությամբ. Միքայել Մինասյան"

Leave a comment

Your email address will not be published.


*