«Կալանքի առաջին Նոր տարին էր, երգելու տրամադրություն բացարձակ չունեի». Վարդան Պետրոսյանի հուշերը բանտից և Ազնավուրի ազդեցությունը

 

Դերասան Վարդան Պետրոսյանը 5 տարվա ընդմիջումից հետո վերադարձավ երևանյան բեմ։ 5 տարի առաջ տեղի ունեցած ողբերգական վթարից ու դրան հաջորդած անազատությունից հետո Վարդան Պետրոսյանը տարեսկզբին ելույթ ունեցավ ԱՄՆ-ում, իսկ Երևանի հանդիսատեսին պատրաստվում էր ներկայանալ 2019-ին, սակայն Ազնավուրին նվիրված համերգին չմասնակցել նա չէր կարող։

 

Անսահման հարգանքից զատ Վարդան Պետրոսյանին Ազնավուրի հետ կապում էր անձնական շփումն ու երգչի մշտական աջակցությունը։ Վարդան Պետրոսյանը հանդիսատեսին պատմեց, թե ինչպես էր բանտում երգում Ազնավուրի La bohème-ը։ Tert.am Life-ը ներկայացնում է Վարդան Պետրոսյանի ելույթի մանրամասները։

«Իմ կալանքի առաջին Նոր տարին էր, ընկերներս կիթառ էին ճարել, ես բացարձակ տրամադրություն չունեի երգելու, բայց ընկերներս այնքան բան էին արել, որ մի տեսակ ուզում էի վարձահատույց լինել։ Երգեցի La bohème-ը, երգեցի հայերեն` «Մեր Բոհեմը»։ Լուռ լսում էին, ծխում ու կարծես անարցունք լալիս։ Հետո տղաներից մեկը եկավ, խնդրեց տեքստը գրեմ, որ անգիր անի, հետո իրար փոխանցեցին… Հետո, երբ արդեն շատ հաճախ երգում էր, լուռ ձայնակցում էին»,- հիշեց Վարդան Պետրոսյանը։

https://blog.168.am/

Be the first to comment on "«Կալանքի առաջին Նոր տարին էր, երգելու տրամադրություն բացարձակ չունեի». Վարդան Պետրոսյանի հուշերը բանտից և Ազնավուրի ազդեցությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*