Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն

 

Ծանրորդ Հակոբ Մկրտչյանը (94 կգ) դարձել է ծանրամարտի մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն: Երեկ՝ հոկտեմբերի 25-ին, Լեհաստանում ընթացող մրցաշարի երկամարտում գրանցել է 368 կգ արդյունք՝ արծաթե մեդալակրին գերազանցելով 1 կգ-ով: Պոկում վարժությունն ավարտել է 160, հրումը՝ 208 կգ-ով:

94 կգ քաշային կարգում արծաթե մեդալակիր է դարձել վրացի Անտոն Պլիեսնոյը (367 կգ): Բրոնզե մեդալը բաժին է հասել բելառուս Սերգեյ Գարանինին (355):

 

Մինչեւ 20 տարեկանների 94 կգ քաշային կարգում Սամվել Բաբակյանը երկամարտի 361 կգ արդյունքով նվաճեց արծաթե մեդալ: Չեմպիոն դարձած բելառուս Եվգենի Տիխոնցովին զիջել է 24 կգ-ով: Պոկում վարժությունը նա ավարտել է 165, իսկ հրումը՝ 196 կգ-ով: Բրոնզե մեդալն այս քաշային կարգում նվաճել է ուկրաինացի Կիրիլ Պիրոհովը, որը երկամարտում գրանցել է 360 կգ:

 

Մինչեւ 20 տարեկանների 94 կգ քաշային կարգում Հայաստանն էր ներկայացնում նաեւ Կարեն Ավագյանը: Երկամարտի արդյունքով՝ 358 կգ-ով, նա գրավեց 4-րդ տեղը, սակայն փոքր բրոնզ նվաճեց հրում վարժությունում (193 կգ):

Եվրոպայի մինչեւ 20 ու մինչեւ 23 տարեկանների 2018 թ. առաջնությունը լեհական Զամոսց քաղաքում մեկնարկել է հոկտեմբերի 20-ին: Կավարտվի 27-ին: Ավելի վաղ ՀՀ հավաքականի կազմում մինչեւ 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոն էր դարձել Անդրանիկ Կարապետյանը (85 կգ): Մինչեւ 20 տարեկանների արծաթե մեդալակիր էր դարձել Ռաֆիկ Հարությունյանը (77 կգ), մինչեւ 20 տարեկանների բրոնզե մեդալակիր էր դարձել Արմեն Գրիգորյանը (69 կգ): Իզաբելլա Յայլյանն (63 կգ) էլ բրոնզե մեդալ էր նվաճել մինչեւ 23 տարեկանների առաջնությունում:

 

http://armtimes.com/

Be the first to comment on "Հակոբ Մկրտչյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն"

Leave a comment

Your email address will not be published.


*