Շտապօգնության նոր մեքենաները հնարավորություն կտան տեղում բուժօգնություն ցուցաբերել ծանր հիվանդներին. Արսեն Թորոսյան

Չինաստանին կողմից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության ավտոմեքենաները հագեցած են նորագույն սարքավորումներով:

Այն հնարավորություն կտա տեղում բուժօգնություն ցուցաբերել ծանր հիվանդներին: «Արմենպրես»ի հաղորդմամբ, այս մասին նշեց ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը շտապ բուժօգնության ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությանը:

 

Նիկոլ Փաշինյանը կենտրոնում մասնակցում է միջոցառումների

Նիկոլ Փաշինյանը կենտրոնում մասնակցում է միջոցառումների

Опубликовано Armenpress Cреда, 17 октября 2018 г.

 

«Չինաստանի կողմից Հայաստանին տրամադրված շտապօգնության 200 ավտոմեքենայից 65-ը ռեանիմոբիլ է, 135 գծային շտապօգնության մեքենա: Չինաստանի աջակցության շնորհիվ հնարավոր է դարձել թարմացնել, համալրել հանրապետության շտապօգնության ամբողջ ավտոպարկը:

Նվիրաբերված մեքենաները հագեցած են ժամանակից սարքերով, օժանդակ պարագաներով, ինչն էլ ավելի կհեշտացնի բուժանձնակազմի աշխատանքը միաժամանակ այն դարձնելով ավելի որակյալ և արդյունավետ : Մեքենաների հագեցվածությունը թույլ կտա անգամ ծանր հիվանդներին տեղում ցուցաբերել բժշկական օգնություն ՝ նվազեցնելով մահացության դեպքերը»,-ասաց նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը:

Նախարարի պաշտոնակատարը տեղեկացրեց, որ Կառավարության որոշմամբ շտապօգնության մեքենաները բաշխվել են ամբողջ հանրապետությունով մեկ: 49 մեքենա տրամադրվել է Երևանի շտապօգնության ընկերությանը, 10 մեքենա՝ Երևանի բժշկական կենտրոններին, 131-ը՝  մարզերին:

Արսեն Թորոսյանի խոսքով, ստանալով բոլորովին նոր և տեխնիկական հագեցվածությամբ մեքենաներ, մարզերում գրեթե ամբողջությամբ կլուծվեն շտապօգնության հետ կապված խնդիրները:

«Ուզում եմ շեշտել, որ Չինաստանի հետ այս համագործակցությունը ոչ թե պարզապես առողջապահական ոլորտին է առնչվում, այլ խոսում է երկկողմ քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակի մասին: Չինացի մեր գործընկերները ավտոմեքենաների տրամադրման գործընթացը կազմակերպել է մեծ պատասխանատվությամբ, նախքան մեքենաների բաշխումը վերապատրաստելով բժիշկներին ու բուժքույրերին»,-հավելեց Արսեն Թորոսյանը:

https://armenpress.am/

Be the first to comment on "Շտապօգնության նոր մեքենաները հնարավորություն կտան տեղում բուժօգնություն ցուցաբերել ծանր հիվանդներին. Արսեն Թորոսյան"

Leave a comment

Your email address will not be published.


*