Երևանը ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ հայ ժողովրդի մայրաքաղաքն է, անհրաժեշտ է նրա օրը նշել պետական մակարդակով

 

Քանի որ Երեւանը ոչ միայն Հայաստանի, այլեւ ամբողջ հայ ժողովրդի մայրաքաղաքն է, անհրաժեշտ է նրա օրը նշել պետական մակարդակով: Այս մասին հոկտեմբերի 17-ին ԱԺ Պետաիրավական եւ մարդու իրավունքների հարցերով մշտական հանձնաժողովի նիստում ««Հայաստանի Հանրապետության պետական տոների եւ հիշատակի օրերի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ ասաց օրինագծի հեղինակ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Պատգամավորն առաջարկում է այդ օրը տոնել հեկտեմբերին, իսկ հատկապես հոկտեմբերի երկրորդ կիրակի՝ սահմանելով հստակ օր:

Հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը հետաքրքրվեց, թե ավելի լավ չէ՞ տոնակատարության օրը ավելի ճկուն լինի՝ կապված տարբեր կարգի կարեւոր միջազգային միջոցառումների հետ, որոնք կարող են համընկնել, ինչը կբերի լրացուցիչ կազմակերպական դժվարությունների եւ ծախսերի:

Ի պատասխան՝ Զոհրաբյանը նշեց, որ Հայաստանում Ամանորի տոնակատարությունը նույն պատճառներով կարելի է տեղափոխել, քանի որ կարող են նույն դժվարություններն առաջանալ:

 

Նշենք, որ խորհրդային տարիներից ի վեր «Էրեբունի-Երեւան» տոնը նշվում է հոկտեմբերի երկրորդ կիրակի:

 

http://operativ.am/

Be the first to comment on "Երևանը ոչ միայն Հայաստանի, այլև ամբողջ հայ ժողովրդի մայրաքաղաքն է, անհրաժեշտ է նրա օրը նշել պետական մակարդակով"

Leave a comment

Your email address will not be published.


*