Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա

 

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը Հայաստանի Հանրապետությանը նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա. հանձնման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ Երևանում,  ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիեն Ըրլոնգը, ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Արսեն Թորոսյանը և այլք:

«Այս առիթով հղում եմ իմ ջերմագին շնորհավորանքները: Առողջապահության ոլորտում համագործակցությունը հայ-չինական համագործակցության կարևոր մասն է և չինական կողմը կարևորում է Հայաստանի առողջապահության զարգացումը:

2011 թվականից Հայաստանին նվիրաբերված շտապօգնության 88 ավտոմեքենանները կարևոր դերակատարություն ունեցան առողջապահության զարգացման և շտապ բուժօգնության ծառայությունը բարելավելու գործում: Այս ծրագրով այժմ նոր սերնդի շտապ բուժօգնության 200 ավտոմեքենաներ ենք նվիրաբերում: Այն  խոշորագույններից մեկն է Չինաստանի միջազգային բարեգործական նմանօրինակ ծրագրերի մեջ»,- «Արմենպրես»ի հաղորդմամբ ասաց դեսպանը:

Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպանը շնորհակալությունը հայտնեց Չինաստանի միջազգային համագործակցության զարգացման հիմնադրամին,  Հայաստանի առողջապահության նախարարությանը, ինչպես նաև չինական կողմից ծրագրի իրականացման բոլոր պատասխանատուներին:

Դեսպանը տեղեկացրեց, որ նպատակ ունենալով արագ ապահովել հայկական շահառու կազմակերպությունների աշխատակիցների կողմից շտապ բուժօգնության մեքենաների և դրանցում տեղակայված սարքավորումների հետ ծանոթացումը, չինական կողմի նախաձեռնությամբ արտադրող ընկերությունը ուղարկել է մասնագետների: Արդյունքում, մոտ 350 բժիշկ, բուժքույր և վարորդ  անցել է մասնագիտական վերապատրաստում:

Դեսպանը համոզմունք հայտնեց, որ հայ մասնագետներն առավելագույն ջանքեր կգործադրեն ազգաբնակչության շտապ բուժօգնության կազմակերպման,  մարզերում շտապ բուժօգնության հասանելիության ապահովման և կանչերի առավել մեծ քանակի սպասարկման գործընթացում այս մեքենաների արդյունավետ օգտագործման համար:

«Չնայած այն հանգամանքին, որ մեր երկու երկրները հեռու են գտնվում իրարից, մեր ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Չինաստանի աջակցությունը Հայաստանին իրականացվում է անշահախնդիր: Համոզված եմ, որ Չինաստանն ու Հայաստանը կշարունակեն համագործակցությունը տարբեր ոլորտներում և հայ-չինական կապերը կլինեն շարունակական ու ամուր»,-ասաց դեսպանը:

Նիկոլ Փաշինյանը կենտրոնում մասնակցում է միջոցառումների

Նիկոլ Փաշինյանը կենտրոնում մասնակցում է միջոցառումների

Опубликовано Armenpress Cреда, 17 октября 2018 г.

https://armenpress.am/

Be the first to comment on "Չինաստանը Հայաստանին նվիրաբերեց շտապ բուժօգնության 200 ավտոմեքենա"

Leave a comment

Your email address will not be published.


*