Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի կենսագրությունը

Ներկայացնում ենք Հայկ Մարությանի կենսագրությունը:

Հայկ Մարությանը (առավել հայտնի է Կարգին Հայկո մականունով) ծնվել է 1976 թվականի դեկտեմբերի 18-ին:

Հայկ Մարությանը 7 տարի սովորել է Երևանի №83 միջնակարգ դպրոցում, 8-10-րդ դասարանները՝ Անանիա Շիրակացու անվան ճեմարանում։

1992 – 1997 թվականներին սովորել է Երևանի Պետական Ճարտարագիտական Համալսարանում։

1995 – 2002-ին խաղացել է պոլիտեխնիկական ինստիտուտի «Հայկական պրոյեկտ» ՈւՀԱ թիմում։

1996 – 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան՝ «220 վոլտ», «Վայլուր», «Մեր բակը», «Մեր բակը 2», «Թույն կասետ», «Ուրիշ կասետ», «Բանդա», «Կոմերցիոն ներկայացում» («Արմենիա» հեռուստաընկերության հետ համատեղ)։

2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատում է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ Համատեղ ստեղծել է հետևյալ նախագծերը՝ «Կարգին հաղորդում», «Կարգին սերիալ», «7.5», «No Comment», «Ալա Բալա Նիցա»։ Նաև մասնակցել է բոլոր նախագծերում՝ որպես դերասան։ Մասնակցել է բազմաթիվ հեռուստա և կինոնկարահանումների։

2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։

2018 թվականի մայիսից սկսած` բուռն մասնակցություն է ունեցել Հայաստանի Հանրապետության «Քայլ արա» շարժմանը:

Ամուսնացած է ազգությամբ չեխ Իվայի հետ, ում հետ ծանոթացել է 2004 թվականին, երբ վերջինս որպես կամավոր աշխատում էր Սպիտակում «Կարմիր խաչի» առաքելության ներքո։ Ունի երկու երեխա՝ Ալիսան և Արթուրը։

2013 թվականի ամռանը Երևանում սկսված հասարակական տրանսպորտի թանկացման դեմ ցույցերի ժամանակ Հայկ Մարությանը և իր ընկերներ իրենց մեքենաներով կանգառներում հասարակական տրանսպորտին սպասող քաղաքացիներին անվճար տեղափոխում էին Երևան քաղաքի տարբեր վայրեր։

2014 թվականի հունվարի 25-ին Հայկ Մարությանը և Արտակ Գասպարյանի հետ միասին Քանաքեռ թաղամասում 200 քաղաքացիների փլավ են բաժանել։

Ֆիլմագրություն

1996 «220 վոլտ» դերասան

1996 «Վայլուր» դերասան

1996 «Մեր բակը» դերասան

1998 «Մեր բակը – 2» դերասան

2000 «Թույն կասետ» դերասան

2000 «Ուրիշ կասետ» դերասան

2000 «Բանդա» դերասան

2001 «Կոմերցիոն ներկայացում» դերասան

2002 – 2009 «Կարգին Հաղորդում» դերասան, սցենարիստ, պրոդյուսեր

2007 – 2009 «Կարգին Մուլտեր» դերասան

2010 – 2013 «Կարգին Սերիալ» դերասան, սցենարիստ, պրոդյուսեր

2011 «Ալա Բալա Նիցա» դերասան, սցենարիստ, պրոդյուսեր

2014 «Սուպեր մամա» դերասան, սցենարիստ, պրոդյուսեր

2015 «Սիրո գործակից» դերասան, սցենարիստ, պրոդյուսեր

2016 – 2018 «Ազիզյանները 1-4» դերասան, պրոդյուսեր

2017 «Սուպեր Մամա 2» դերասան, սցենարիստ, պրոդյուսեր

http://armday.am/post/58784/er-ani-qaghaqapeti-teknatso-hajk-maro-tjani-kensagro-tjo-ny

 

Be the first to comment on "Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի կենսագրությունը"

Leave a comment

Your email address will not be published.


*