Խուզարկել են Արթուր Աղաբեկյանի հայրական տունը. գեներալ Մանվելի «հետքերն» են փնտրել

 

Sputnik Armenia-ն գրում է․

Արցախի նախկին փոխվարչապետը դիմել է Ազգային անվտանգության ծառայությանն ու գլխավոր դատախազին։ Նա ուզում է, որ պաշտոնյաները պարզաբանեն «խայտառակ որոշման գործադրումը»։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ Հատուկ քննչական ծառայության խուզարկություն կատարելու միջնորդությունը, որի հիման վրա երեկ՝ հուլիսի 13-ին, խուզարկություն է կատարվել Արցախի Հանրապետության իշխանությունների կողմից հիմնադրված «Մետաքսկոմբինատ» ՓԲ ընկերությունում գործունեություն ծավալող 11 իրավաբանական ընկերություններում, Արցախի նախկին փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի` Մեծ Թաղեր գյուղում գտնվող հայրական առանձնատանը, հարակից շինություններում և Տողի «Նոր Կյանք» ջրաշխարհում։

Արթուր Աղաբեկյանն այս մասին հայտնել է Facebook սոցիալական ցանցի իր էջում։

Նա նշել է, որ խուզարկությունների նպատակն է եղել հայտնաբերել 2016 թվականի ապրիլին Հայաստանից և արտերկրից ստացված օգնություններ և օրենքով արգելված այլ իրեր:

Նա նշել է, որ գրավոր դիմել է Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազին և ԱԱԾ-ին՝ նմանատիպ խայտառակ որոշման գործադրումը Արցախի Հանրապետությունում հանձն առնելը պարզաբանելու նպատակով:

«Իսկ ինչ վերաբերում է ՀՀ ԱԱԾ-ի կողմից տրամադրված օպերատիվ տվյալներին, դիմում եմ Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրենին՝ ուսումնասիրել ձեռք բերված օպերատիվ տվյալները՝ հաշվի առնելով այն հանգամանքը,

որ 2015 թվականի մայիսից ընդհանրապես չեմ շփվել Մանվել Գրիգորյանի հետ, Ապրիլյան պատերազմի ժամանակ հանդիպել եմ նրան 2 անգամ՝ ԱՀ նախագահի պաշտոնական ընդունելությունների ժամանակ»,- ավելացրել է նախկին փոխվարչապետը:

դու հաստատ մանվելից շատ ես կերել…

 

 

Be the first to comment on "Խուզարկել են Արթուր Աղաբեկյանի հայրական տունը. գեներալ Մանվելի «հետքերն» են փնտրել"

Leave a comment

Your email address will not be published.


*