Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է Բրյուսելի օդանավակայանում իր բրիֆինգից մի հատված

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել: Վարչապետն անդրադարձել է Բրյուսելի օդանավականյանում իր բրիֆինգին եւ նշել, որ այն պարզաբանման կարիք ունի: Ստորեւ ներկայացնում ենք Նիկոլ Փաշինյանի գրառումը.

«Բրյուսելի օդանավակայանում իմ բրիֆինգի մի հատվածը պարզաբանման կարիք ունի: Բանը եղել է այսպես. ԵՄ գործընկերներից մեկի հետ հանդիպման ժամանակ տարակուսանք հայտնեցի, որ ԵՄ-ն հեղափոխությունից հետո Հայաստանի համար նախատեսվող աջակցության ծավալը չի ավելացնում:

ԵՄ մի պաշտոնյա արձագանքեց, թե ինչու՞ եք այդպես ասում, 10 միլիոն եվրոյով ավելացրել ենք: Ես էլ ասացի, որ մենք մի քանի քրեական գործերով արդեն 42 միլիոն դոլար ենք գեներացրել, ու եթե մեր հայտնի կոռուպցիոներներից մեկին մի լավ թափ տանք, գրպաններից այդքան գումար կթափվի: Ասածիս իմաստն այն է, որ ժողովրդավարական Հայաստանը շատ ավելի լուրջ վերաբերմունք է ակնկալում»:

 

 

 

Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է Բրյուսելի օդանավակայանում իր բրիֆինգից մի հատված

Be the first to comment on "Նիկոլ Փաշինյանը պարզաբանում է Բրյուսելի օդանավակայանում իր բրիֆինգից մի հատված"

Leave a comment

Your email address will not be published.


*