Ժամանակն է, որ իրավապահ մարմինները զբաղվեն Տիգրան Ուրիխանյանով

Analitik.am-ին ուղարկվել է  մի տեսանյութ, որտեղ մարդիկ պատմում են, թե ինչպես է «Ալյանս» կուսակցության ղեկավար, ԱԺ «Ծառուկյան» խմբակցության անդամ Տիգրան Ուրիխանյանը խաբել մի քանի տասնյակ մարդկանց՝ չվճարելով նրանց գումարները:

Նշվում է, որ համայնքային ընտրությունների քարոզարշավի ժամանակ Տիգրան Ուրիխանյանը օգտվել է քաղաքացիների զանազան ծառայություններից, ընդգրկել նրանց ընտրական շտաբներում ու կուսակցության գրասենյակներում, հանձնարարել բազմաթիվ աշխատանքներ, սակայն ընտրությունների ավարտից հետո անհետացել է, այդպես էլ այդ մարդկանց չվճարելով խոստացված գումարները:

 

 

 

Խաբվածներից  մեկը նշում է. «Նա ստոր խաբեբայի մեկն է, նա իրավունք չունի պատգամավոր լինել»: Մարդիկ ասում են նաև, որ ջանացել են այս ընթացքում պահանջել չվճարված գումարները, ինչին ի պատասխան Ուրիխանյանը փոխանցել է, թե դատական գործ կհարուցի նրանց դեմ՝ ասելով, թե գյումրեցիներն իրեն սպառնում են:

Գյումրեցիները վստահել են Ուրիխանյանին այն հանգամանքից ելնելով, որ նա Գագիկ Ծառուկյանի թիմակիցն է, իսկ Ծառուկյանն իրենց չի խաբի:

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, որ Տիգրան Ուրիխանյանը մեղադրվում է խարդախություններ և ապօրինություններ անելու մեջ: Որոշ ժամանակ առաջ մամուլում լուրեր էին շրջանառվում այն մասին, որ Տիգրան Ուրիխանյանի օգնական Վարդան Քոչարյանը բանակից փախել է և մինչ այս պահը չունի անձնագիր, իսկ Ուրիխանյանի մոտ էլ աշխատանքի է ընդունվել, ինչպես նաև ՀՀ ԱԺ անցագիր ստացել ծննդականի միջոցով: Այս տեղեկությունն այդպես էլ չճշտվեց իրավապահ մարմինները կողմից, իսկ Վարդան Քոչարյանը շարունակում է ելումուտ անել ԱԺ:

Բազմաթիվ անգամներ գրվել է նաև այն մասին, որ Տիգրան Ուրիխանյանը մի շարք անձանց դեմ պատվիրված հաղորդումներ է տվել, դատական հայցեր ներկայացրել, կարողացել է կոծկել ծեծի առթիվ իր դեմ հարուցված քրեական գործը, ինչպես նաև երկար տարիներ հանդիսացել է ՀՀ-ում որոշ  օտարերկրյա ներկայացուցիչների ձեռքում գործիք:

Կարծում ենք՝ ժամանակն է, որպեսզի իրավապահ մարմինները զբաղվեն Տիգրան Ուրիխանյանի կասկածելի գործունեության ուսումնասիրմամբ՝ պարզեն, թե որտեղից է գոյացել  վերջինիս կարողությունը, ինչ կասկածելի և գուցե հանցակազմ պարունակող արարքներում է ներգրավված եղել կամ կա Տիգրան Ուրիխանյանը և ինչ ծառայություններ է մատուցել Ուրիխանյանն օտարերկրյա ներկայացուցիչներին՝ գուցե դրանք պարունակո՞ւմ են ազգային անվտանգության սպառնալիքներ:

Ժամանակին , երբ ՀՀ ԱԱԾ տնօրեն էր Տիգրան Ուրիխանյանի մորաքրոջ տղան՝ Գեորգի Կուտոյանը, հասկանալի էր, թե ինչու ԱԱԾ-ն կամ այլ մարմիններ չէին  զբաղվում Ուրիխանյանի գործունեության ուսումնասիրմամբ, բայց  ներկայիս Հայաստանում պետք է ամեն ինչ արվի՝ հակաազգային, հակապետական տարրեր պարունակող գործիչներին հայտնաբերելու և պատժելու ուղղությամբ:

 

 

Ժամանակն է, որ իրավապահ մարմինները զբաղվեն Տիգրան Ուրիխանյանով

Be the first to comment on "Ժամանակն է, որ իրավապահ մարմինները զբաղվեն Տիգրան Ուրիխանյանով"

Leave a comment

Your email address will not be published.


*