Տիգրան Ավինյանն ու իր 2 հոգանոց թիմը 7 միլիոն 464 հազար ՀՀ դրամ են ծախսել 6-օրյա աշխատանքային այցի վրա

Հունիսի 26-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնեց Կանադա (Տորոնտո), այնուհետև ԱՄՆ (Լոս Անջելես):

Analitik.am-ը հարցում էր կատարել ՀՀ կառավարություն՝ տեղեկանալու համար, թե ինչքան գումար է ծախսվել վերոնշյալ այցի վրա: Ի պատասխան մեր հարցմանը, ՀՀ կառավարության աշխատակազմից հայտնեցին, որ հունիսի 26-ից հուլիսի 2-ը տևած ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցի համար նախատեսված ավիատոմսերի գումարը կազմել է 2.607.597 ՀՀ դրամ, իսկ օրենքով սահմանված կարգով կեցության ու օրապահիկի գումարը՝ 4.857.000 ՀՀ դրամ: Այս գումարները ծախսվել են պատվիրակության կազմում ներգրավված 3 անձի՝ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանի ու փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանի ծախսերը հոգալու համար:

Ստացվում է, որ 6 օր տևած աշխատանքային այցի վրա ՀՀ պետբյուջեից ծախսվել է 7 464 597 ՀՀ դրամ՝ միայն պատվիրակության երեք անդամի ծախսերը հոգալու համար, իսկ պատվիրակության մյուս անդամների ծախսերի մասով կտեղեկացնենք ավելի ուշ, երբ ստանանք տեղեկություններ համապատասխան նախարարություններից:

 

Տիգրան Ավինյանն ու իր 2 հոգանոց թիմը 7 միլիոն 464 հազար ՀՀ դրամ են ծախսել 6-օրյա աշխատանքային այցի վրա

 

Be the first to comment on "Տիգրան Ավինյանն ու իր 2 հոգանոց թիմը 7 միլիոն 464 հազար ՀՀ դրամ են ծախսել 6-օրյա աշխատանքային այցի վրա"

Leave a comment

Your email address will not be published.


*