Մանկավարժները լքում են ՀՀԿ-ն

Հրապարակ թերթը գրում է. «Սյունիքի մարզում ՀՀԿ-ի գործերը նախանձելի չեն՝ վերջին տարիներին անդամագրված անձինք մասսայաբար լքում են ՀՀԿ-ն, ավելին՝ «հերթ են կանգնում» իշխանություն դարձած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու համար: Գործընթացը սկսվել է մոտ մեկուկես ամիս առաջ:

ՀՀԿ Կապանի շրջանային կազմակերպության խորհրդի նախագահ Ռոմիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ, վերջին զարգացումներով պայմանավորված, ՀՀԿ-ից դուրս եկածները դպրոցների ուսուցիչներ են, ինչպես նաեւ Սյունիքի մարզպետարանի աշխատակիցներ․ «Մեզ մոտ կուսակցականացված եղել են հիմնականում մանկավարժական կոլեկտիվները, եւ երբ կրթության նախարարն ասաց, թե կրթական համակարգը չպետք է քաղաքականացվի, իրենք սկսեցին դուրս գալ ՀՀԿ-ից: Այս պահին շրջանային կառույցում գրանցվածներից 116 հոգի է դուրս եկել, որի 95 տոկոսը մանկավարժներ են։ Կան նաեւ մարզպետարանի աշխատակիցներ, շարքային քաղաքացիներ: Քաղաքական այս փոփոխություններից հետո սա, բնականաբար, սպասելի էր»։

 

Մանկավարժները լքում են ՀՀԿ-ն

 

Be the first to comment on "Մանկավարժները լքում են ՀՀԿ-ն"

Leave a comment

Your email address will not be published.


*