Արարատ Միրզոյանը օգտվում է «բարիքներից».

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը, որն առաջ ընկերություն էր անում լրագրողների հետ, հիմա մեծ դժկամությամբ է պատասխանում նրանց հարցերին: Երեկ հարցին, թե վարչապետի լիազորությունների նվազեցում նախատեսում են, պատասխանը կտրուկ էր՝ ոչ: Բայց սուպերվարչապետական համակարգի դեմ Դուք ժամանակին խոսում էիք, քննադատում, փոփոխություններ չե՞ք նախատեսում: «Չենք նախատեսում»: Ինչո՞ւ: Հարցն անպատասխան մնաց:

Միրզոյանը, հիշեցնենք, դեմ էր նաև առաջին փոխվարչապետի ինստիտուտին, որի «բարիքներից» այժմ օգտվում է, իսկ ժամանակին քննադատում էին, որ սա հատուկ Կարեն Կարապետյանի համար «ստեղծված» պաշտոն է, որից պետք է օրենսդրորեն հրաժարվել»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

 

Արարատ Միրզոյանը օգտվում է «բարիքներից».

Be the first to comment on "Արարատ Միրզոյանը օգտվում է «բարիքներից»."

Leave a comment

Your email address will not be published.


*