«Մանկությունս ավարտվել է 12 տարեկանում». Մեդվեդևա–Բաբասյանը պատմել է դավաճանության մասին

Ռուս գեղասահորդուհի Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը անկեղծորեն պատմել է իր պատանեկության և իրեն դավաճանելու մասին։ ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի — Sputnik. Փհենչհանի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևա–Բաբասյանը խոստովանել է, որ մարզիկի համար հասունանալն ու մանկությունից հեռանալը դա գիտակցելն է, որ մարդը, որը քեզ օգնում է, միշտ չէ, որ քո կողմից է և աշխատում է իր օգուտի համար։

Եվգենյա Մեդվեդևա © SPUTNIK / ASATUR YESAYANTS Եվգենյա Մեդվեդևայի (Բաբասյան) մայրն ասել է` երբ է դուստրը Կանադա մեկնելու Elle ամսագրին տված հարցազրույցում աղջիկը խոստովանել է, որ երբեք չի հասկանա դավաճաններին։ «Իմ մանկությունն ավարտվել է 12 տարեկանում, սպորտը ստիպում է արագ մեծանալ։ Մանկությունն ավարտվում է, երբ կենսափորձ ես հավաքում և այնպիսի արգելքների հանդիպում, ինչպիսին դավաճանությունն է։

Նրանք մեզ սովորեցնում են և օգնում մեծանալ», – խոստովանել է գեղասահորդուհին։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 2018 թվականին Փհենչհանի օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Եվգենյա Մեդվեդևան (Բաբասյան) լքում է մարզիչ Էթերի Տուտբերիձեին։ Գեղասահորդուհին հաստատել է այդ տեղեկությունը` պատմելով, որ մարզվելու է կանադացի գեղասահորդ և մարզիչ Բրայան Օրսերի մոտ։ Էթերի Տուտբերիձեի հետ նա աշխատել է 11 տարի

 

«Մանկությունս ավարտվել է 12 տարեկանում». Մեդվեդևա–Բաբասյանը պատմել է դավաճանության մասին

Be the first to comment on "«Մանկությունս ավարտվել է 12 տարեկանում». Մեդվեդևա–Բաբասյանը պատմել է դավաճանության մասին"

Leave a comment

Your email address will not be published.


*