Հնարավո՞ր է ընդունել նոր Սահմանադրություն, թե՞ ոչ

Ունենք հետևյալ փաստերը՝ 02.04.2017թ.-ին ընտրվել է Ազգային ժողովը, որն ունի հետևյալ խմբակցությունները՝ «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն» խմբակցություն` 58 (հիսունութ), «Ծառուկյան» խմբակցություն` 31 (երեսունմեկ), «Ելք» խմբակցություն` 9 (ինը), «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություն` 7 (յոթ), ընդամենը` 105 (մեկ հարյուր հինգ) պատգամավորներ:

Քանի որ Ազգային ժողովը բաղկացած է 105 (մեկ հարյուր հինգ) պատգամավորներից, ապա նշված փաստից և «Սահմանադրությունը (…) ընդունվում են միայն հանրաքվեի միջոցով: Սահմանադրություն ընդունելու (…) նախաձեռնության իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդը, Կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող երկու հարյուր հազար քաղաքացի: Ազգային ժողովը նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումն ընդունում է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով:» {Սահմանադրություն, հոդված 202, 1-ին մաս} նորմի վերլուծությունից հետևում է, որ Սահմանադրությունն ընդունելու համար անհրաժեշտ է, որ Ազգային ժողովի առնվազն 35 (երեսունհինգ) պատգամավորներ, կամ Կառավարությունը, կամ ընտրական իրավունք ունեցող առնվազն 200.000 (երկու ¬հարյուր հազար) քաղաքացիներ նախաձեռնեն Սահմանադրություն ընդունելու նախագիծն Ազգային ժողով ներկայացնելու գործընթաց, որից հետո Ազգային ժողովի առնվազն 70 (յոթանասուն) պատգամավորներ կողմ քվեարկեն Սահմանադրությունը հանրաքվեի դնելու վերաբերյալ Ազգային ժողով ներկայացված նախագծին:

Եթե վարչապետը Նիկոլ Փաշինյանը ցանկանում է նախաձեռնել Սահմանադրություն ընդունելու գործընթաց, ապա նա կարող է այդ մասին ընդունել Կառավարության որոշում, այն ներկայացնել Ազգային ժողով և փորձել հասնել նրան, որ Ազգային ժողովի առնվազն 70 (յոթանասուն)
պատգամավորներ կողմ քվեարկեն Կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացրած նախաձեռնությանը (որոշմանը):

Եթե ենթադրում ենք, որ Ազգային ժողովի «Ծա¬ռուկյան» {31 ձայն}, «Ելք» {9 ձայն} և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» {7 ձայն} խմբակցությունների պատգամավորները {47 ձայն} աջակցելու են Կառավարության նախաձեռնությանը (որի հավանականությունը շատ փոքր է), ապա նշված խմբակցությունների ձայների քանակը՝ 47 (քառասունյոթ) ձայնը, բավարար չէ, որպեսզի Ազգային ժողովն ընդունի որոշում՝ Կառավարության նախագիծը հանրաքվեի դնելու մասին:

Քանի որ Ազգային ժողովի «Ծառուկյան» {31 ձայն}, «Ելք» {9 ձայն} և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» {7 ձայն} խմբակցությունների պատգամավորների ձայների գումարը՝ 47 (քառասունյոթ) ձայնը, չի բավարարում Ազգային ժողովի կողմից Կառավարության նախաձեռնությունը հանրաքվեի դնելու վերաբերյալ նախագիծն ընդունելու մասին որոշում կայացնելու համար, ապա նշված փաստերից հետևում է, որ Ազգային ժողովը կընդունի որոշում, եթե Կառավարության նախաձեռնությանը կողմ քվեարկեն Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն» {58 ձայն} խմբակցության առնվազն 23 (քսաներեք) պատգամավորներ:

Քանի որ Սահմանադրությունն ընդունելու համար անհրաժեշտ է, որ Ազգային ժողովի առնվազն 35 (երեսունհինգ) պատգամավորներ նախաձեռնեն Սահմանադրությունն ընդունելու նախագիծն Ազգային ժողով ներկայացնելու գործընթաց, «Ծառուկյան» խմբակցությունն ունի 31 (երեսունմեկ) ձայն, «Ելք» խմբակցությունը՝ 9 (ինը) ձայն և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունը՝ 7 (յոթ) ձայն, ապա նշված փաստերից հետևում է, որ՝

1.«Ծառուկյան», «Ելք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցություններից յուրաքանչյուրն ինքնուրույն չի կարող նախաձեռնել Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ նախագիծն Ազգային ժողով ներկայացնելու գործընթաց:

2.«Ելք» և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցությունները միասին չեն կարող նախաձեռնել Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ նախագիծն Ազգային ժողով ներկայացնելու գործընթաց.

3.«Ծառուկյան» խմբակցությունը՝ «Ելք» կամ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության, կամ երկու խմբակցությունների հետ համատեղ կարող է նախաձեռնել Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ նախագիծն Ազգային ժողով ներկայացնելու գործընթաց:

Եթե ենթադրում ենք, որ «Ծառուկյան» {31 ձայն}, «Ելք» {9 ձայն} և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» {7 ձայն} խմբակցությունները՝ ընդհանուրը 47 (քառասունյոթ) ձայն, նախաձեռնում են Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ նախագիծն Ազգային ժողով ներկայացնելու գործընթաց և կարողանում են հավաքել անհրաժեշտ 35 (երեսունհինգ) պատգամավորների ձայները, ապա, որպեսզի Ազգային ժողովն ընդունի որոշում՝ նախագիծը հանրաքվեի դնելու մասին, անհրաժեշտ է, որ պատգամավորների նախաձեռնությանը կողմ քվեարկեն Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն» {58 ձայն} խմբակցության առնվազն 23 (քսաներեք) պատգամավորներ:

Եթե ենթադրում ենք, որ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիները նախաձեռնում են Սահմանադրություն ընդունելու վերաբերյալ նախագիծն Ազգային ժողով ներկայացնելու գործընթաց և կարողանում են հավաքել անհրաժեշտ 200.000 (երկու ¬հարյուր հազար) քաղաքացիների ձայները, ապա, որպեսզի Ազգային ժողովն ընդունի որոշում՝ նախագիծը հանրաքվեի դնելու մասին, անհրաժեշտ է, որ քաղաքացիների նախաձեռնությանը, ոչ միայն կողմ քվեարկեն Ազգային ժողովի «Ծառուկյան» {31 ձայն}, «Ելք» {9 ձայն} և «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» {7 ձայն} խմբակցությունները՝ ընդհանուրը 47 (քառասունյոթ) ձայն, այլև կողմ քվեարկեն «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն» {58 ձայն} խմբակցության առնվազն 23 (քսաներեք) պատգամավորներ:

Հետևություն: Եթե Ազգային ժողովի «Հայաստանի Հանրապետական Կուսակցություն» {58 ձայն} խմբակցությունը չցանկանա, ապա նոր Սահմանադրություն չի ընդունվի:

 

 

Հնարավո՞ր է ընդունել նոր Սահմանադրություն, թե՞ ոչ

 

Be the first to comment on "Հնարավո՞ր է ընդունել նոր Սահմանադրություն, թե՞ ոչ"

Leave a comment

Your email address will not be published.


*